«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերը շարունակում են քննարկել մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները:
Այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ այս թեմայով երկրորդ հանդիպումը բուհերի պրոռեկտորների ու որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին ծրագրային հավատարմագրման ուղղությամբ բուհերի առաջարկները: Նախորդ հանդիպմանն առաջարկվել էր ծրագրային հավատարմագրում իրականացնել կլաստերներով: Բուհերը պետք է առաջարկություններ ներկայացնեին`նշելով, թե ինչ սկզբունքով պետք է մասնագիտության կրթական ծրագրերը միավորվեն կլաստերներում, ինչպես նաև կլաստերային հավատարմագրման ինչպիսի ձևաչափ են պատկերացնում:
Ընթացիկ հանդիպմանը քննարկումների արդյուքնում եզրակացվեց, որ նախ պետք է իրականացնել ծրագրային աուդիտ, որը կնպաստի ոլորտային ու ենթաոլորտային բաժանումների բարելավմանը և բուհերի կրթական ծրագրերը կպատրաստի հավատարմագրմանը: Առաջիկայում բուհերը կներկայացնեն աուդիտի ձևաչափի վերաբերյալ առաջարկություններ: