«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպեց ԱՊՀ երկրների ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նրանք Հայաստանում են ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի շրջանակներում: ՈԱԱԿ այցելության նպատակն էր ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև դրանցում ուսանողների մասնակցության հայաստանյան փորձին:
Ռուբեն Թոփչյանը հյուրերին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, հավատարմագրման գործընթացները, նպատակները, չափանիշներն ու չափորոշիչները: Մասնակիցներին հատկապես հետաքրքրում էր փորձագետների ընտրության կարգը և ուսանող-փորձագետի դերը հավատարմագրման գործընթացում:
Քննարկվեցին նաև ԱՊՀ երկրներում մասնագիտության ընտրության, բուհ-աշխատաշուկա համագործակցության մոտեցումները, ինչպես նաև հմտությունների շրջանակը, որն ուսանողը բուհում գիտելիքին զուգահեռ պետք է ստանա աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: