Որակի ապահովման խնդիրներն արտակարգ դրության պայմաններում և հնարավոր մարտահրավերները արտակարգ դրությունից հետո շարունակում են մնալ ՈԱԱԿ ուշադրության կենտրոնում։ Անցնող շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ մասնագետները քննարկել են, թե ինչպես ապահովել ուսանողի և դասախոսի մոտիվացվածությունը առցանց ուսուցման պայմաններում և լրացնել անմիջական հաղորդակցության պակասը։
Քննարկվել են նաև ստեղծված իրավիճակի զարգացման հնարավոր սցենարներ և յուրաքանչյուր զարգացման պարագայում կրթական գործընթացի որակի ապահովման և սահմանված վերջնարդյունքների ապահովման խնդիրները։
Ապագայի մարտահրավերները քննարկելով՝ ՈԱԱԿ մասնագետները կարևորեցին, որ բուհերը հետևեն ոչ միայն առցանց ուսուցման որակի ապահովմանը, այլ նաև վերանայեն դասավանդման մոտեցումները՝ ուսանողին սովորեցնելով իր մասնագիտական հմտությունները կիրառել նաև առցանց հարթակում։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը առցանց պայմաններում էլ շարունակում է սերտ համագործակցությունը շահակիցների հետ։ Առցանց խորհրդատվության հնարավորություններին ծանոթանալու համար կարող եք անցնել ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ։