ՈԱԱԿ ներկայացուցիչները` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, ապրիլի 22-29-ն աշխատանքային այցով գտնվում էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:
Միդդել Սեքսի համալսարանում նրանք ծանոթացան Մեծ Բրիտանիայի կրթական համակարգին, մասնավորապես, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացներին:
Այցի ընթացքում ՈԱԱԿ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում ունեցան նաև որակավորումների շրջանակների հայտնի փորձագետ Նիկ Հարիսի հետ: Փորձագետը ներկայացրեց իր կատարած աշխատանքները Մեծ Բրիտանիայի որակավորումների ազգային շրջանակի մշակման ընթացքում, ինչպես նաև Նիդեռլանդների որակավորումների ազգային շրջանակների ստեղծման գործում ընթացիկ աշխատանքները:
Հայաստանյան պատվիրակության անդամները ներկայացրին նաև մեր երկրում մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Փորձագետ Նիկ Հարիսը նշեց, որ ՈԱՇ տեղայնացման գործընթացում շատ կարևոր են մասնագիտական միությունների, գործատուների հետ հանդիպումներն ու քննարկումները:
Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով մայիսի 5-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որտեղ ներկայացվեց որակավորումների ազգային շրջանակի մշակման և ներդրման` Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի փորձը։