Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է «Շահակիցների գործընկերային ուսուցում որակի ապահովման թեմայով» քառօրյա աշխատաժողովը:
Հունվարի 23-26-ին ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում հայաստանյան բուհերի շուրջ երեսուն ուսանողներ կծանոթանան կրթության որակի ապահովման գործընթացներին և դրանց մասնակիցը դառնալու հնարավորություններին:
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ, ինչպես նաև օտարերկրյա մասնագետներն ուսանողներին կներկայացնեն հավատարմագրման գործընթացի հայաստանյան և միջազգային փորձը, որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցությունը և նրանց դերակատարությունը: Միջոցառման մասնակիցների հետ իրենց փորձով կկիսվեն ՈԱԱԿ ուսանող-փորձագետները:
Անդրադարձ կկատարվի նաև ծրագրի շրջանակներում այլ երկրների համալսարաններ իրականացվող ուսումնական այցերին և դրանց արդյունքներին:
ESPAQ-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին Որակի ապահովման գործընթացներում: