Փետրվարի 24-26-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ծրագրային հավատարմագրման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների գնահատմանը: Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելունպատակով» Twinning ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ և ԿԳՆ աշխատակիցներ, փորձագետներ, ինչպես նաև Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC), Գերմանական հավատարմագրման, լիցենզավորման և որակի ապահովման ինստիտուտի (ACQUIN) մասնագետներ և Twinning ծրագրի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում մանրակրկիտ ներկայացվեց և քննարկվեց FINEEC-ի, ANQUIN-ի և ՈԱԱԿ-ի ծրագրային հավատարմագրման փորձը, համեմատական վերլուծություն և լավագույն փորձի փոխանակում տեղի ունեցավ: