Հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետները Երևանում քննարկում են բուհերի միջազգայնացման խնդիրները: Նոյեմբերի 16-20-ին ՏԵՄՊՈՒՍ-ի PICASA ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում տեղի է ունենում խորհրդաժողով և աշխատաժողով`նվիրված բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը: Միջոցառմանը մասնակցում են նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում PICASA ծրագրի համակարգողներ Անուշ Գասպարյանը և Սուրեն Մխիթարյանը:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել բուհերի միջազգայնացման կիրառելի գործիքներին, գործընթացի պլանավորմանը և իրականացմանը: Քննարկվել է միջազգայնացման հաջողված փորձ ունեցող բուհերի և մասնագիտության կրթական ծրագրերի օրինակը:
Իսկ այսօր և վաղը ընթացող խորհրդաժողովին կներկայացվի բուհերի միջազգայնացման ուկրաինական, բելառուսական և վրացական փորձը: Իրենց փորձը և միջազգայնացման ուղղությամբ տարվող գործընթացները կներկայացնեն նաև PICASA ծրագրի շահակից հայաստանյան բուհերը: ՈԱԱԿ-ի կողմից կներկայացվի հավատարմագրման գործընթացների ազդեցությունը բուհերի միջազգայնացման վրա:
«Արևելյան գործընեկության երկրներում բուհերի միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» (PICASA) (2013-2016) ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով: