Հունիսի 9-11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված կազմակերպությունում ֆինանսների և մարդուժի կառավարմանը:
Աշխատաժողովին ՈԱԱԿ-ից մասնակցել են տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը, աշխատակազմի ղեկավար Անահիտ Ութմազյանը, ֆինանսիստ Լիլիթ Շագոյանը, ՈԱԱԿ-ում GOVERN ծրագրի համակարգողներ Վարդուհի Գյուլազյանը և Արուսյակ Հարությունյանը:
Եռօրյա աշխատաժողովի ընթցաքում բուհերի օրինակով անդրադարձ է կատարվել մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ տնօրինմանը: Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան ինչպես տեղացի, այնպես էլ օտարեկրյա մասնագետներ Ավստրիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից:
GOVERN-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ , ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: