Հունվարի 26-27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում TEMPUS-ի VERITAS ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ասպիրանտական կրթության աստիճանաշնորհման և որակի ապահովման չափանիշներին: Աշխատաժողովին, որպես ծրագրի գործընկեր մասնակցել են նաև ՈԱԱԿ ներկայացուցիչները:
Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընդունված գիտական աստիճանաշնորհման չափանիշները, ինչպես նաև կրթության երրորդ մակարդակում որակի ապահովման գործընթացները: Աշխատաժողովին ներկա եվրոպացի գործընկերները ներկայացրել են ոլորտում իրենց երկրների փորձն ու մոտեցումները:
«VERITAS»-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014թ.-ի սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին: