Եվրամիության Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին: Ծրագրի նպատակն է կոնսորցիումի անդամների կարողությունների զարգացման միջոցով խթանելու կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ–ը ապահովում է ծրագրի որակի ապահովման ռազմավարությունը՝ կոնսորցիումի անդամ կազմակերպությունների հետ, իրականացնում է ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների որակի ապահովում և արդյունավետության գնահատում։
Օրեր առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ հանդիպում, որին մասնակցեց նաև ՈԱԱԿ–ը և ներկայացրեց մինչ այժմ իրականացված աշխատանքները և ապագայում սպավող գործողությունները ծրագրի որակի ապահովման համատեքստում։