Մարտի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ ՀԱԱՀ-ը 2015-ին նույնպես ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 4 տարի ժամկետով: