ՈԱԱԿ–ում ամփոփվեցին 2023 թ․ պետական ֆինանսավորմամբ հավատարմագրվող 15 ՄԿՈւ հաստատությունների քառօրյա աշխատաժողովները, որոնք նպատակ ունեին հաստատություններին ծանոթացնել ինքնավերլուծության իրականացման սկզբունքներին, տվյալների հավաքագրման և SWOT վերլուծության առանձնահատկություններին։
Աշխատաժողովն ավարտվեց ՄԿՈւ հաստատությունների կողմից որակավորումների արժանահավատ շնորհումն ընդգրկող չափանիշների վերաբերյալ SWOT վերլուծության քննարկմամբ։ Վերլուծությունները դիտարկվեցին և մեկնաբանվեցին ՈԱԱԿ մասնագետների կողմից։
SWOT վերլուծությունների քննարկումը թույլ տվեց մասնակից հաստատություններին վեր հանել արտաքին և ներքին միջավայրային գործոնները, քննարկել թույլ կողմերի և վտանգների հաղթահարման ուղիները։ Վերլուծությունը հիմք է հանդիսանալու ինքնավերլուծության իրականացման համար։
Հաջորդ շաբաթվանից ՄԿՈւ հաստատություններում կմեկնարկեն ինքնավերլուծությանը նվիրված աշխատանքները։ Ընթացիկ հանդիպումները պարբերական են՝ միտված գործընթացում առաջացած ընթացիկ խնդիրների լուծմանը։