«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աջակցությամբ ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շահակից բուհերը, ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխան, վերանայում են մասնագիտական կրթական ծրագրերի ձևաչափերը և բովանդակությունը:
Գործընթացի շրջանակներում այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ծրագրի շահակիցների աշխատանքային հանդիպում:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դասընթացների, ծրագրերի ձևաչափերը, դիտարկվեց Ինժեներական կրթության եվրոպական ասոցիացիայի ( SEFI) կոմպետենցիաների ցանկը ընտրված ծրագրերի համար:
MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ուսուցման բովանդակությունը և կիրառվող դասավանդման մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և էլեկտրոնային տեխնոլոգիաներ` կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը: