Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի 2017-ի համաժողովի ժամանակ ներկայացված զեկույցներն արդեն հասանելի են օն-լայն տարբերակով:
Հասանելի է նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և ԱՄՆ Հեռավար կրթության հավատարմագրման խորհրդի գործադիր տնօրեն Լեահ Մաթյուսի վարած «Կրթական վերջնարդյունքների և առաջընթացի գնահատումը» թեմայով աշխատաժողովի սեղմագիրը:
Աշխատաժողովի ընթացքում պարոն Թոփչյանն անդրադարձ է կատարել ՄԿԾ-ների ուղղահայաց և հորիզոնական համապատասխանեցմանը` վերաիմաստավորելով գործատու-բուհ երկխոսությունը (զեկույցի սեղմագրին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ):
Ի դեպ, զեկույցում ներկայացված մոտեցումն ընկած է նաև ՈԱԱԿ-ում կազմակերպվող դասընթացների բովանդակության հիմքում: