Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի շրջանակում մասնակցել է միկրոորակավորումների որակի ապահովման աշխատանքային խմբի հանդիպմանը։ Հանդիպման շրջանակներում քննարկվեց Միկրոորակավորումների որակի ապահովման ուղեցույցը, որը մշակվել է աշխատանքային խմբի կողմից և արտահայտում է որակի ապահովման այն մոտեցումները, որոնք որակի ապահովման գործակալությունները կարող են կիրառել։
Մասնակից գործակալությունների ներկայացուցիչները քննարկեցին նաև հետևյալ հարցերը․
- Մասնակից երկրներում միկրոորակավորումների շնորհման որակի ապահովման համակարգի մշակման կարիքը։
- Միկրոորակավորումների որակի ապահովման գործընթացում գործատուների ներգրավման անհրաժեշտությունը։
- Միկրոորակավումների որակի ապահովման արդյունքների արտացոլումը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայում (DEQAR)։
Առաջիկայում աշխատանքային խումբը կմշակի խորհրդատվություններ անդամ երկներում միկրոորակավորւմների որակի ապահովման համակարգի ներդրման համար։