Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) տնօրեն Մարիա Կելոն եռօրյա աշխատանքային այցով հյուրընկալվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ):
Հոկտեմբերի 12-14-ը ENQA տնօրենը հանդիպում-քննարկումներ կունենա ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ`պատասխանելով ՈԱԱԿ մասնագետների`ENQA անդամակցությանը վերաբերող հարցերին:
Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի ՈԱԱԿ-ում փորձաքննություն իրականացնելու համար միջազգային փորձագիտական խմբի ձևավորման ընթացակարգերին, ինքնավերլուծությանը ներկայացվող պահանջներին և թեմատիկ այլ հարցերի:
Կելոյի այցն իրականացվում է «Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի հզորացում» թվինինգ ծրագրի շրջանակներում: Այն կոչված է աջակցելու ՈԱԱԿ-ին`ENQA անդամակցությանը պատրաստվելու գործընթացում:
ՈԱԱԿ-ը 2009-ից ENQA նախնական անդամ է և նախատեսում է 2016-ի սկզբին դիմել լիիրավ անդամակցության համար: Դրա համար ՈԱԱԿ-ը պետք է ինքնավերլուծություն կազմի և միջազգային փորձագիտական խմբի կողմից փորձաքննություն անցնի: