Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի փորձագետներ Նուրիա Քոմեթ Սենալը (Իսպանիա) և Բերնարդ Կոուլին (Բելգիա), որոնք 2016-ին ՈԱԱԿ-ում արտաքին գնահատում են իրականացրել, Հայաստանում են․ նրանք մոնիտորինգ են իրականացնում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները եվրոպացի փորձագետներին կներկայացնեն Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի մարտահրավերները և զարգացման ռազմավարությունը, ՈԱԱԿ ընթացիկ գործունեությունը և առկա խնդիրները, նոր շեշտադրումները և մոտեցումները հավատարմագրման գործընթացում, փորձագետների ներգրավման և վերապատրաստման քաղաքականությունը, Հիմնադրամի միջազգային համագործակցությունները և այլն։
Միջազգային փորձագետները ՈԱԱԿ-ին խորհրդատվություն կմատուցեն, որոնք միտված կլինեն առկա խնդիրների լուծմանը և հնարավոր թույլ կողմերի վերհանմանը։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը ENQA լիիրավ անդամ է սկսած 2017 թվականից։ Անդամակցությունից ի վեր սա ENQA փորձագետների առաջին մոնիտորինգային այցն է ՈԱԱԿ։