Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհուրդը սեպտեմբերի 13-ին քննարկել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)՝ 2022 թվականի արտաքին գնահատումից բխող առաջընթացի զեկույցը և այն դրական գնահատել:
ENQA-ի խորհուրդը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախաձեռնությունների վերաբերյալ համապարփակ թարմացված տեղեկատվություն տրամադրելու համար։ Խորհուրդը հատկապես կարևորել է ՈԱԱԿ-ի ակտիվ քայլերը ENQA փորձագիտական խմբի կողմից բարելավման խորհրդատվությունները կատարելու ուղղությամբ։
ENQA-ի կողմից մատնանշվել են մի շարք կարևոր ձեռքբերումներ, այդ թվում՝
- միջազգային փորձագետների ներգրավումը ՈԱԱԿ-ի կառավարման կառուցվածքում խորհրդատվական խմբի միջոցով,
- թեմատիկ վերլուծությունների իրականացման մեջ զգալի առաջընթացը,
- բողոքների ներկայացման ընթացակարգի հաստատման ուղղությամբ քայլերը:
Սա ևս մեկ կարևոր քայլ է ՈԱԱԿ-ի շարունակական ջանքերում՝ Հայաստանի բարձրագույն կրթության որակի բարելավման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։
Զեկույցի հաստատմանը կհաջորդի ENQA փորձագետների այցը ՈԱԱԿ` առաջընթացի գնահատման նպատակով։
Նշենք՝ ՈԱԱԿ-ն ENQA լիիրավ անդամ է 2017 թվականից։