Հունիսի 27-28-ին Գենտում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի շահակիցների աշխատանքային հանդիպում։
Աշխատաժողովի ընթացքում շահակիցները ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված գործունեությունը և արձանագրված ձեռքբերումները։
ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ, ՈԱԱԿ-ում ALIGN ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանը զեկույց է ներկայացրել՝ անդրադառնալով ծրագրի արդյունքների հանրայնացման աշխատանքներին, ինչպես նաև ALIGN-ի ամփոփումից հետո արձանագրված արդյունքների շարունակականության ապահովման մեխանիզմներին։
Մասնակիցները քննարկել են նաև Որակավորումների ազգային շրջանակին մասնագիտության կրթական ծրագրերի համապատասխանեցման ազգային ուղեցույցը։ Հաշվի առնելով նախորդ տարի ծրագրի շահակից հայաստանյան բուհերում երկուական մասնագիտությունների կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները՝ ուղեցույցը ավարտուն տեսքի կբերվի և կներկայացի ԿԳ նախարարությանը։
«Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում»-ը եռամյա ծրագիր է: Նպատակն է ապահովել որակավորումների համապատասխանությունը, փոխանցելիությունը և հասկանալիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներդնելով և զարգացնելով մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել որակավորումների շրջանակի և կրթական ծրագրերի համապատասխանությանը:
Լուսանկարները՝ ALIGN ծրագրի ֆեյսբուքյան էջից։