Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկը Ավանդական բժշկության համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցը բուհի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական բուհի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ավանդական բժշկության համալսարանին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։