Մայիսի 10-ին ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ծրագրի պատասխանատուների և հայաստանյան 10 բուհերի ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց բուհերի SWOT վերլուծությունը`արված Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) չափորոշիչներով:
Բուհերը, հաշվի առնելով քննարկման արդյունքները և ՈԱԱԿ կողմից ստացած առաջարկները, առաջիկայում կներկայացնեն վերջնական SWOT վերլուծությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա աշխատանքները, հստակեցվեցին վերջնաժամկետները. մինչև տարեվերջ բուհերը ASIIN-ի չափորոշիչներով ինքնավերլուծություն կկազմեն, որից հետո արտաքին գնահատման նպատակով կմեկնարկի փորձագիտական խմբերի աշխատանքը:
«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը (GOVERN) եռամյա ազգային ծրագիր է: Ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: