Մայիսի 21-ին, տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
Հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով յուրաքանչյուր բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրի վրա, որոշում կկայացնի:
Ըստ հավատարմագրման կարգի` բուհը կարող է ստանալ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 կամ 4 տարի ժամկետով, պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով կամ չհավատարմագրվել:
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները: