Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 10-ամյակի միջոցառումները շարունակվում են։
Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա ուսանողների և դասախոսների համաժողով «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով։
Նպատակն է քննարկման առարկա դարձնել արժանահավատ որակավորումների շնորհումը և այդ համատեքստում ուսանողի հաջողության պլանավորումը, շեշտադրել դասախոսի դերը արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող դասախոսներին և նպաստել հաջողված փորձի տարածմանը։
Համաժողովի ընթացքում կքննարկում կծավալվի «Որակավորումների արժանահավատ շնորհում․ ուսանողի առաջընթացի պլանավորում», «Որն է ուսուցման մոտիվացիան» թեմաներով, կներկայացվի դասախոսի աշխատանքում որակի շարունակական բարելավման և ուսումնական գործընթացներում ուսանողների ներգրավման հայաստանյան առաջավոր փորձը։
Համաժողովը բաց է մասնակցության համար։ Այն կհետաքրքրի դասախոսներին, որակի ապահովման մասնագետներին, կարիերայի կենտրոնների աշխատակիցներին, կրթության կառավարիչներին, ուսանողներին։
Որպես մասնակից գրանցվելու համար անցեք հղմամբ՝