Նոյեմբերի 3-ին տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Եվրասիա միջազգային համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների հավատարմագրման մասին:
Նիստին կմասնակցեն նաև բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչները:
Նիստի ավարտին Հավատարմագրման հանձնաժողովը դռնփակ քվեարկությամբ որոշում կկայացնի: