Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), շարունակելով իր 10-ամյակի միջոցառումների շարքը, կազմակերպում է համաժողով նվիրված միջին մասնագիտական կրթության արդիական հիմնախնդիրներին։
Մարտի 1-ին Հայաստանի ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» խորագրով համաժողովը։
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը։
Միջոցառման ընթացքում զեկույց կներկայացվի «Գործատուների հետ համագործակցությունը ՄԿՈՒ հաստատության ինքնավարության մեծացման համատեքստում» թեմայով, համաժողովի մասնակիցները կքննարկեն ՄԿՈՒ-գործատու արդյունավետ համագործակցության ուղիները, կներկայացվի գործատուների հետ արդյունավետ համագործակցության հաջողված փորձ։ Հաշվի առնելով, որ քոլեջները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրմանը նախապատրաստվելու փուլում են, կքննարկիվեն նաև ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության խնդիրները։
Համաժողովը բաց է մասնակցության համար։
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հղման ներքո։