Հաշվի առնելով շահակիցների կարիքները՝ ՈԱԱԿ-ը կազմակերպում է դասընթաց՝ նվիրված ՄԿԾ որակի ապահովմանը։
«ՄԿԾ որակի ապահովման մեխանիզմներ» դասընթացը նախատեսված է բուհերի որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, ՄԿԾ պատասխանատուների, դասախոսների, ամբիոնների վարիչների, մուհի կառավարիչների համար: Դասընթացի նպատակն է նպաստել բուհերում ՄԿԾ ՈԱ մեխանիզմների զարգացմանը:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն և կներկայացվեն հետևյալ հիմնախնդիրները.
- ՄԿԾ նպատակներն ու խնդիրները բուհի ռազմավարության համատեքստում
- ՄԿԾ ակնկալվող ելքային արդյունքների մշակում և դասընթացների վերջնարդյունքահեն քարտեզագրում
- Ուսանողի առաջընթացի պլանավորում
- Ուսանողի ինքնուրույն աշխատանք և կրեդիտների հաշվարկման մեխանիզմներ
- Դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության մեխանիզմներ
- Ուսանողի գնահատում և համարժեք ռեսուրսների ապահովում
- Հետազոտահեն կրթություն
- Որակի ապահովման մեխանիզմներ. դասախոսի մակարդակ, ՄԿԾ մակարդակ, բուհի մակարդակ:
Դասընթացի տևողությունը 3 օր է։ Արժեքն է 50 000 դրամ։
Մասնակիցների հայտագրման վերջնաժամկետը հունիսի 7-ն է։
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: