Հաշվի առնելով շահակիցների կարիքները՝ ՈԱԱԿ-ը կազմակերպում է դասընթաց՝ նվիրված ՄԿԾ որակի ապահովմանը։
«ՄԿԾ որակի ապահովման մեխանիզմներ» դասընթացը նախատեսված է ՄՈՒՀ-երի որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, ՄԿԾ պատասխանատուների, դասախոսների, ամբիոնների վարիչների, ՄՈՒՀ-ի կառավարիչների համար: Դասընթացի նպատակն է նպաստել ՄՈՒՀ-երում ՄԿԾ ՈԱ մեխանիզմների զարգացմանը:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն և կներկայացվեն հետևյալ հիմնախնդիրները.
- ՄԿԾ նպատակներն ու խնդիրները բուհի ռազմավարության համատեքստում,
- ՄԿԾ ակնկալվող ելքային արդյունքների մշակում և դասընթացների վերջնարդյունքահեն քարտեզագրում,
- Ուսանողի առաջընթացի պլանավորում,
- Ուսանողի ինքնուրույն աշխատանք և կրեդիտների հաշվարկման մեխանիզմներ,
- Դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության մեխանիզմներ,
- Ուսանողի գնահատում և համարժեք ռեսուրսների ապահովում,
- Հետազոտահեն կրթություն,
- Որակի ապահովման մեխանիզմներ. դասախոսի մակարդակ, ՄԿԾ մակարդակ, բուհի մակարդակ:
Դասընթացը կմեկնարկի հոկտեմբերի սկզբին։ Տևողությունը 3 օր է։ Արժեքն է 50 000 դրամ։
Մասնակիցների հայտագրման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: