Սույն թվականի հոկտեմբերի 27-ին տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր, ինչպես նաև Վ․ Սարգսյանի անվան ռազմական և Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն է լինելու։