Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փորձագետների համար աշխատաժողով կկազմակերպի՝ նվիրված ծրագրային հավատարմագրմանը նախորդող կրթական ծրագրերի կլաստերային աուդիտի հիմնախնդիրներին։ Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 15:00-17:00 Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքի (Պատմության ֆակուլտետ) նիստերի դահլիճում ։
Ծրագրային հավատարմագրման և կլաստերային ուդիտի գործընթացներում մեծապես կարևորվում է ՈԱԱԿ-ի և որակի ապահովման փորձագետների գործընկերությունն ու համագործակցությունը, այդ պատճառով աշխատաժողովին կքննարկվեն նաև «Որակի ապահովման աջակիցների ցանցի» ձևավորման հիմնահարցերը: