Փետրվարի 6-ին, ժամը 16։00-ին ՈԱԱԿ-ում տեղի կունենա հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ընթացիկ տարում նախատեսված կրթության որակի ապահովման գործընթացները և ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլի հետ կապված խնդիրները։
Մուտքն ազատ է։
Գրանցվելու համար հարկավոր է նամակ ուղարկել l.zakaryan@anqa.am էլ․ փոստին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը և պաշտոնը։