Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (ՄՄՈՒՀ) որակի ներքին ապահովման համակարգի ներդրումը, խնդիրներն ու հնարավորությունները կքննարկվեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի շրջանակներում։

Ապրիլի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, որակի ապահովման մասնագետների և փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա համաժողով։
Միջոցառման ընթացքում զեկույցների և ընդհանուր քննարկումների միջոցով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ «ՄՄՈՒՀ-երում որակի ներքին ապահովման համակարգի ներդրում․ խնդիրներ և հնարավորություններ», «ՄՄՈՒՀ-երում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներ․ փորձի փոխանակում», «Կրթված մա՞րդ, թե մասնագետ», «ՄՈՒՀ-գործատու համագործակցության մոդելի ներկայացում», «ՈԱԱԿ փորձագիտական բազայի ներկայացում»։
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։