Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կազմակերպում է եռօրյա դասընթաց «Մասնագիտական կրթական ծրագիր. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով:
Այն տեղի կունենա 2017 թ. մայիսի 2-րդ կեսին, ՈԱԱԿ գրասենյակում:
Դասընթացը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ՄԿԾ պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների համար: Դասընթացի շրջանակներում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝
- ուսանողի առաջընթաց. գնահատում, դասավանդում, ուսումնառություն;
- գիտելիքի յուրացման փուլերը;
- առարկայի ակնկալվող ելքային արդյունքների մշակում;
- ուսանողի գնահատման մինիմալ շեմի սահմանում. գնահատման սանդղակ և չափանիշներ;
- կրեդիտների բաշխում; հորիզոնական և ուղղահայաց համաձայնեցում և այլն:
Դասընթացին մասնակցության արժեքն է 50 000 դրամ:
Վերապատրաստմանը հայտագրվելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 010 229145 կամ 094 050241 հեռախոսահամարով: Գրանցման վերջնաժամկետը մայիսի 10-ն է: