Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի ամփոփիչ համաժողովը։
Միջոցառման ընթացքում կամփոփվեն ծրագրի հիմնական արդյուքնները և ձեռքբերումները, վեր կհանվի ծրագրի գործընկեր հայաստանյան և արտասահմանյան հաստատությունների լավագույն փորձը։ Քննարկումների միջոցով անդրադարձ կկատարվի նաև բարձրագույն կրթության, ուսանողների տվյալների և ֆինանսական կառավարմանը, արտաքին գնահատմանը և այլն։
Համաժողովում արտաքին գնահատմանը նվիրված շահակիցների քննարկումը կնախագահի ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ, ՈԱԱԿ-ում GOVERN ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանը։
Միջոցառման ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։