Հոկտեմբերի 10-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի ամփոփիչ համաժողովը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի արդյունքները և հիմնական ձեռքբերումները։ Շահակից բուհերի ներկայացուցիչները և ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանը կներկայացնեն, թե ALIGN-ն ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ բարձրագույն կրթության վրա։ Նույն թեմայով Ռուսաստանի և Ուկրաինայի փորձը կներկայացնեն ծրագրի այդ երկրների շահակիցները։
Եվրոպայի առաջատար բուհերի մասնագետների մասնակցությամբ խմբային քննարկումներ տեղի կունենան՝ նվիրված բարձրագույն կրթության և աշխատաշուկայի, կրթական վերջնարդյունքների համապատասխանեցմանը և այլն։
Համաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հղմանը։