«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների և փորձագետների մասնագիտական վերապատրաստումներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցները, ՈԱԱԿ-ի փորձագիտական բազայում գրանցված մասնագետները, բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ովքեր նպատակ ունեն խորացնելու իրենց գիտելիքները որակի ապահովման գործընթացների վերաբերյալ:
Վերապատրաստումների ընթացքում տեսական ու գործնական նյութերի և առաջադրանքների միջոցով մանրակրկիտ կքննակվեն ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգի մշակման և ներդրման խնդիրները:
Դասընթացները կվարեն ՈԱԱԿ աշխատակիցները և հրավիրված մասնագետներ:
Վերապատրաստման դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան մեկնաբանել «որակ» և «որակի ապահովում» եզրույթները, ինչպես նաև Հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, նկարագրել որակի ապահովման համակարգի դերը և գործառույթները, պլանավորել մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները, մշակել հետադարձ կապի մեխանիզմներ և այլն:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Եռափուլ դասընթացների արժեքն է 50 հազար ՀՀ դրամ:
Գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 22-91-45, 22-91-46 հեռախոսահամարներով կամ այցելել ՈԱԱԿ` Օրբելի 22, 6-րդ հարկ:
Դասընթացները տեղի կունենան հուլիս- օգոստոս ամիսներին` խմբերի ձևավորումից հետո:
ր: