Հունիսի 16-ին տեղի կունենա վեբինար «Ինչպես է COVID 19-ը բարեփոխել համալսարանները» թեմայով։
Կազմակերպիչ՝ European Network of Living Labs Community
Վեբինարի ժամը՝ 15։00 (տեղական ժամանակով)
Տևողությունը՝ 1 ժամ
Մասնակցությունը՝ անվճար
Վեբինարը հարթակ է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներկայացնելու, թե ինչպես է COVID 19-ի համավարակն ազդել համալսարանների ընթացիկ գործունեության վրա և վիրուսը հաղթահարելուց հետո որ փոփոխություններն է, որ պետք է պահպանվեն։
Վեբինարի ընթացքում կներկայացվեն միջազգային հեղինակավոր մասնագետների և կազմակերպությունների մոտեցումները վերը նշված հարցերի վերաբերյալ, այնուհետև կծավալվի քննարկում՝ նվիրված ապագա անելիքներին։
Վեբինարի բանախոսների կենսագրությանը և գրանցման մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղմամբ։