ՌԴ Սամարա քաղաքում տեղի կունենա գործնական աշխատաժողով «Կրթական գործունեության պետական հավատարմագրման արդի հիմնահարցեր. Էլեկտրոնային կրթական-ինֆորմացիոն միջավայրը դաշնային պետական կրթական չափորոշիչների լույսի ներքո» թեմայով: Երկօրյա աշխատաժողովը կազմակերպում է Ռուսաստանի հավատարմագրման ազգային գործակալությունը:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.
- Կրթության պետական հավատարմագրման արդի հիմնահարցեր,
- Կրթական հաստատությունների`հավատարմագրման պատրաստման հիմնական փուլերը,
- Հավատարմագրման տարածաշրջանային փորձը և այլն:
Աշխատաժողովի ընթացքում փորձագետի թեկնածուները հնարավորություն կունենան բանավոր քննություն հանձնել: Դրա համար հարկավոր է`
- Փաստաթղթերի թղթային տարբերակն ուղարկել նախապես`փոստի միջոցով,
- Էլեկտրոնային քննության արդյունքում ցուցաբերել առնվազն 70 տոկոս արդյունք:
Քննությունը հաջողությամբ հանձնած թեկնածուները կկարողանան փորձագետի լիազորություններ ստանալ և ընդգրկվել ՌԴ-ում պետական հավատարմագրման գործընթացում:
Միջոցառման մանրամասներին տեղեկացեք գործակալության կայքում: