ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծն իրականանցնում է նոր անդամների հավաքագրում:
Նախագծին կարող են անդամակցել այն ուսանողներն, ովքեր ցանկանում են մշտապես տեղյակ լինել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և մասնակից լինել այդ գործընթացներին:
«Ուսանողության ձայնն» իրականացնում է.
• սոցիոլոգիական հետազոտություններ՝ ուսանողներին հուզող հարցերի վերաբերյալ,
•դասընթացներ նվիրված կրթական ոլորտի բարեփոխումներին և որակի ապահովմանը`նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների տեղեկացվածությունը:
Հետաքրքրված ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու դասընթացներին, ինչպես նաև հետազոտությունների իրականացմանը:
Դասընթացն անվճար է, ավարտին տրվում է վկայական: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներն ընդգրկվում են նաև ուսանող-փորձագետների բազայում` հետագայում հավատարմագրման գործընթացներին ներգրավվելու նպատակով:
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել օն-լայն դիմում-հայտը:
«Ուսանողության ձայնի» նորությունների ու միջոցառումների մասին տեղեկանալու համար կարող եք միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին: