ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկում է հայտերի ընդունելություն ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի համար։
Դիմել կարող են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների ուսանողները։
Մեկամսյա անվճար դասընթացի ընթացքում տեսական ու գործնական պարապմունքների և առաջադրանքների միջոցով ուսանողներին կներկայացվեն ՄՈՒՀ-երում որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմները, հայաստանյան առանձնահատկությունները, ուսանողների դերը որակի ապահովման գործընթացներում, ուսանող-փորձագետի աշխատանքի սկզբունքները:
Դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն «Ուսանողության ձայն» նախագծում և ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայում` հետագայում հավատարմագրման գործընթացներին ներգրավվելու նպատակով:
Ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի նպատակն է.
- ուսանողների շրջանում բարձրացնել կրթության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը,
- ուսանողներին մասնակից դարձնել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների, որոշումների կայացման գործընթացներին,
- պատրաստել կրթության ոլորտի ուսանող-փորձագետների թեկնածուներ:
Դասընթացի մասնակցիները հնարավորություն կունենան հանդիպել.
- կրթության ոլորտի գիտակների,
- ուսանող-փորձագետների,
- կրթության ոլորտի փորձագետների հետ:
Դասընթացին գրանցման վերջնաժամկետը հունվարի 31-ն է:
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել օնլայն դիմում-հայտը: