«Որակի ապահովման համակարգի ներդրում » թեմայով դասընթաց ՈԱԱԿ–ում
Դասընթացը նախատեսված է ՄԿՈւ հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների համար:
Դասընթացի նպատակներն են՝
- Աջակցել ՄԿՈւ-երին որակի ապահովման ներքին համակարգի ներդրման գործում,
- Աջակցել որակի ապահովման համակարգի հետագա զարգացմանը ՄԿՈւ-երում ազգային համատեքստին համապատասխան,
- Աջակցել ՄԿՈւ-երին ինքնավերլուծություն իրականացնելու գործում,
- Նպաստել Որակի մշակույթի տարածմանը:
Վերապատրաստման արդյունքում վերապատրաստվողը կկարողանա՝
- Հասկանալ որակի ապահովման համակարգի նշանակությունը ՄԿՈւ-ի համար,
- Իրականացնել ՈԱ պատասխանատուի առջև դրված գործառույթները պլանավորման, իրականացման, գնահատման և բարելավման շրջափուլով,
- նախագծել իր աշխատանքի գերակա ուղղությունները,
- Հասկանալ որակական և քնակական տվյալների առկայության կարևորությունը ՄԿՈւ-երի կառավարման գործընթացում,
- Հասկանալ և մեկնաբանել հավատարմագրման գործընթացի չափանիշներն ու չափորոշիչները,
- Կատարել SWOT վերլուծություն։
Դասընթացի տևողությունը 6 օր է։ Արժեքը 1 հաստատությունից 1 անձի համար 45․000 դրամ, 2 և ավելի մասնակիցների դեպքում ՝ 40․000 դրամ
Գրանցման վերջնաժամկետ ՝ ս․թ․ ապրիլի 15։
Գրանցման համար ՝ https://forms.office.com/r/zHVQe2msNR
Հարցերի դեպքում գրեք մեր էջին կամ զանգահարեք
(010)22-91-45, (010)22-91-46, (098) 80 65 49 հեռախոսահամարներով