ՈԱԱԿ-ի 10-ամյակի շրջանակներում որակի ապահովման միջոցառումներ տեղի կունենան նաև Արցախում։
Հունիսի 20-21-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով երկօրյա համաժողովը։
Համաժողովի մասնակիցները քննարկումներ կունենան «Իրականացվող բարեփոխումներ, մարտահրավերներ, հաղթահարման ուղիներ» և «Հաղորդակցում, որակի մեխանիզմների կառուցում և կիրառում, փորձի փոխանակում» թեմաներով։
ՈԱԱԿ մասնագետները նաև գործնական երեք աշխատաժողովներ կանցկացնեն «Ինքնավերլուծության իրականացում», «Փորձագետների պատրաստում», «Ուսանող-փորձագետների պատրաստում» թեմաներով։