Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է դասընթաց՝ «ՄԿԾ բարելավման մեխանիզմներ» թեմայով: Դասընթացը նախատեսված է բուհերի որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, ՄԿԾ պատասխանատուների, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսումնական հաստատությունների կառավարիչների համար: Դասընթացի նպատակն է՝ նպաստել ուսումնական հաստատություններում ՄԿԾ բարելավումների մեխանիզմների ներդրմանը և զարգացմանը:
Դասընթացի տևողությունը 5 օր է: Դասընթացի արժեքը 50000 դրամ է:
Մասնակիցների գրանցման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 4-ն է:
Գրանցման համար ՝ https://forms.office.com/r/LfXnmDJw9Z
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել
(010)22-91-45, (010)22-91-46, (094)45-11-33 հեռախոսահամարներով: