Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է դասընթաց՝ «ՄԿԾ բարելավման մեխանիզմներ» թեմայով: Դասընթացը նախատեսված է բուհերի որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, ՄԿԾ պատասխանատուների, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսումնական հաստատությունների կառավարիչների համար: Դասընթացի նպատակն է՝ նպաստել ուսումնական հաստատություններում ՄԿԾ բարելավումների մեխանիզմների ներդրմանը և զարգացմանը:
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝
- ՄԿԾ նպատակների, խնդիրների սահմանում և վերանայում բուհի նպատակների և ՈԱՇ-ի մակարդակների ապահովման համատեքստում,
- Որակավորումների արժանահավատ շնորհումը հավաստող մեխանիզմների դիտարկում,
- Դասընթացների ծրագրերի ակնկալվող արդյունքների և ուսանողի առաջընթացի կապի դիտարկում,
- ՄԿԾ որակի ապահովման մեխանիզմները ՄԿԾ բարելավման հիմքում:
Դասընթացի տևողությունը 5 օր է: Դասընթացի արժեքը 50000 դրամ է:
Մասնակիցների գրանցման վերջնաժամկետը ս.թ.դեկտեմբերի 20-ն է:
Գրանցման համար ՝ https://bit.ly/32TKUX1
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել
(010)22-91-45, (010)22-91-46, (094)45-11-33 հեռախոսահամարներով: