Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը 2018 թվականի ապրիլին կազմակերպում է որակի ապահովման 4-րդ ֆորումը, որը նվիրված է հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս խնդիրներին և ապագա մարտահրավերներին:
Ֆորումի նպատակն է․
- քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները, միտումներն ու մարտահրավերները,
- վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը,
- շահակիցների քննարկումների միջոցով դուրս բերել արդիական խնդիրների լուծման համընդհանուր ընդունելի առաջարկներ,
- նպաստել որակի ընդհանուր մշակույթի ամրապնդմանը կրթության բոլոր մակարդակներում։
Ֆորումին իրենց փորձը կներկայացնեն նաև հեղինակավոր միջազգային փորձագետներ:
Թեման
Ֆորումը, պլենար և սեկցիոն նիստերով, աշխատաժողովներով ու շահակիցների քննարկումներով կանդրադառնա հետևյալ թեմաներին․
- Կամփոփվի ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլը, հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը կրթական գործընթացի և որակի վրա։
- Կքննարկվեն ծրագրային հավատարմագրման սկզբունքները, ընթացակարգերը, կողմերը կներկայացնեն գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումները։
- Կքննարկվեն քոլեջների հավատարմագրման գործընթացը, ընդհանուր ոլորտային խնդիրները և լուծման ուղիները։
- Կներկայացվեն ՈԱԱԿ-ի կողմից մշակված բուհերի արդյունավետության ցուցանիշները, նման ցուցանիշների կիրառման միջազգային փորձը, Հայաստանում դրանց կիրառման մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները։
- Կքննարկվեն բուհ-գործատու համագործակցության խնդիրները, կներկայացվի ՈԱԱԿ-ի կողմից մշակված և փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը։
- Անդրադարձ կկատարվի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Մասնակիցներ
Որակի ապահովան ֆորումը քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է մասնագիտական կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը հատկապես կհետաքրքրի ՄՈՒՀ-երի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են մասնագիտական ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:
Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։
Մասնակցություն
Որակի ապահովման 4-րդ ֆորումին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև 2018թ․ փետրվարի 28-ը՝ գրելով info@anqa.am էլ․ փոստին կամ զանգահարելով 010 22 91 45 հեռախոսահամարով։ Մեկ անձի մասնակցության արժեքն է 25 000 ՀՀ դրամ։