Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) կազմակերպում է միջազգային համաժողով «Բարձրագույն կրթության որակի ապահովում և բարելավում» թեմայով։ Այն տեղի կունենա ապրիլի 10-ին, Բեռլինում։
Համաժողովի նպատակն է միավորել որակի ապահովման փորձագետներին և բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին ողջ Եվրոպայից՝ ծավալելով թեմատիկ քննարկումներ։
Համաժողովի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի հետևյալ թեմաներին․
- որակի ապահովման գործիքները և մոտեցումները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում,
- որակի ապահովման ազգային համակարգերի ներկայացում և համեմատություն,
- տրանսազգային հավատարմագրման հաջողված փորձի ներկայացում։
Համաժողովի մասնակիցները նաև հնարավորություն կունենան ներկայացնել իրենց երկրի և բուհի լավագույն փորձը, քննարկել գործնական մակարդակում բարձրագույն կրթության որակի ապահովման խոչընդոտները և մարտահրավերները։
Միջոցառմանը մասնակցելու գրանցման վերջնաժամկետը ապրիլի 2-ն է։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։