2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՈԱԱԿ-ը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հետևյալ թեմաներով.
- Որակի ներքին ապահովում,
- Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն,
- Ուսումնառության ակնկալվող արդյունքներ, ուսանողի առաջընթաց, գնահատում,
- Գործընթացների ռազմավարական պլանավորում:
Դասընթացները նախատեսված են մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, կրթական ծրագրերի պատասխանատուների և դասախոսների համար:
Դասընթացների նպատակն է նպաստել ՄՈւՀ-երի որակի ներքին ապահովման համակարգերի զարգացմանը՝ ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման չափանիշներին, ինչպես նաև Որակի ապահովման Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) համապատասխան:
Վերապատրաստման դասընթացներին հայտագրվելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 010229145 կամ 094050241 հեռախոսահամարով:
Յուրաքանչյուր դասընթացին մեկ անձի մասնակցության արժեքը կազմում է 37500 դրամ, որն ուղղվելու է վերապատրաստման անցկացման ծախսերի փոխհատուցմանը և ՈԱԱԿ կանոնադրական նպատակներին, մասնավորապես՝ տարեկան համաժողովի կազմակերպմանը:
Դասընթացներին մասնակցության համար հայտագրվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: