Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում գործող բոլոր ՄՈՒՀ-երը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման, կազմակերպում է հերթական դասընթացը «Որակի ապահովման համակարգի մշակում և բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով: Դասընթացը կնպաստի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրմանը:
Դասընթացը տեղի կունենա հունիսի 25-29-ին:
Կարող են մասնակցել քոլեջների տնօրենները և կառավարման համակարգի այն աշխատակիցներն ու դասախոսները, ովքեր հետագայում ստանձնելու են որակի ապահովման պատասխանատուների դերը:
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ քոլեջներում որակի ներքին ապահովման կառույցների ստեղծման, որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Արժեքն է 50 000 դրամ:
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս.թ հունիսի 22-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: