Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շարունակում է փորձագետների վերապատրաստումը ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման գործընթացին ներգրավելու համար։
3-օրյա վերապատրաստման շրջանակներում փորձագետները գործնականում կծանոթանան հավատարմագրման գործընթացին, առանձնահատկություններին, կիրականացնեն հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների վերլուծություն և ուսումնական հաստատության նախնական գնահատում։
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն ՄԿՈւ հաստատությունների առաջիկա հավատարմագրման գործընթացներին։
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Նախապատվություն է տրվելու հետևյալ ոլորտներում դասավանդող մասնագետներին՝
- «Սառնարանային տնտեսություն»,
- «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա»,
- «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն»,
- «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ»,
- «Գյուղացիական/ֆերմերային/ տնտեսության կազմակերպում»,
- «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում»,
- «Քույրական գործ»,
- «Մանկաբարձական գործ»,
- «Ատամնատեխնիկական գործ»,
- «Դեղագործություն»,
- «Նախադպրոցական կրթություն»,
- «Համակարգչային գեղարվեստական նախագծում»,
- «Բանկային գործ»,
- «Հագուստի մոդելավորում և նախագծում»,
- «Զբոսաշրջություն»։
Փորձագետին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ հղման ներքո։
Վերապատրաստման մասնակիցները կընտրվեն ինքնակենսագրականների ուսումնասիրության արդյունքում։ Հայտագրվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ Մասնակիցների հայտագրում՝ ՄԿՈւ հաստատությունների փորձագետների վերապատրաստման նպատակով:
Վերապատրաստման մասնակցության մանրամասների համար կարող եք զանգահարել 010 229 145 հեռախոսահամարով։
Առաջիկա վերապատրաստման գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։