Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում գործող բոլոր բուհերը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման, կազմակերպում է հերթական դասընթացը «Որակի ապահովման համակարգի բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով: Դասընթացը նախատեսված է առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ վերահավատարմագրման դիմող բուհերի աշխատակիցների համար։
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Երկփուլ դասընթացի ընդհանուր տևողությունը 6 օր է։ Դասընթացը 1-ին փուլը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը, իսկ երկրորդ փուլը՝ նոյեմբերի 22-24-ը։
Արժեքն է 50 000 դրամ:
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս.թ նոյեմբերի 2-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: