Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) իր հիմնադրման 10-ամյակի առթիվ միջոցառումների շարքը սկսում է քոլեջների և գործատուների երկխոսության կարևորմամբ։
Մարտի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա համաժողով «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» խորագրով։
Համաժողովի ընթացքում կկարևորվի գործատուների հետ համագործակցության խորացումը և ՄԿՈՒ շնորհած որակավորումների արժանահավատությունը։ Քննարկումների միջոցով խնդիրների լուծման բանաձևեր դուրս կբերվեն, կներկայացվի ոլորտում առկա հաջողված փորձը։
Համաժողովը բաց է մասնակցության համար։
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է։ Գրանցման համար անցեք հղմամբ և լրացրեք պահանջվող տվյալները․ https://goo.gl/rWYG46 :